“Դուռը բաց”-ի պրեմիերային մնացել է ընդամենը մեկ օր:): Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի Հովոյին, Արսենին, ռուս եւ վրացի հայտնի դերասանների, ադրբեջանցիների, ինչպես նաեւ գեղեցիկ ուկրաինուհիների: Կովկասյան կատակերգության ռեժիսորը, սցենարի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Ավագ Ավագյանն է:
Հովոն ու Արսենը “Դուռը բաց” ֆիլմի նկարահանումներին
Նկարահանումները տեւել են շուրջ 40 օր: Ինչպես BRAVO.am-ին ասել է ֆիլմի գլխավոր հերոսներից Արսեն Գրիգորյանը, այդ օրերի ընթացքում ապրել են մի ուրիշ` “Ավագի աշխարհում”, հավատացել իրենց ռեժիսորին, ինչի արդյունքն էլ կատակերգությունն է: “Ֆիլմը կովկասյան ժողովրդին բնորոշ այն երեւույթների, բնավորության մասին է, որոնք դեռ պահպանվում են”,- ասել է դերասանը:
“Սա 2 ընկերոջ պատմություն է, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական խնդիրները: Նրանցից մեկի խնդրի լուծման համար ընկերները գնում են Վրաստան, իսկ այցը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ սկսվում է վրաց-օսական պատերազմը: Այստեղ տղաներին են միանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք էլ, հայերի հետ քեֆ անելով, գալիս են Հայաստան...”,- պատմել է Ավագ Ավագյանը:
“Ընկերները հասնում են իրենց նպատակին. դուռը բացվում է, իսկ խնդիրը լուծվում”,- BRAVO.am-ին ասել է ռեժիսորն ու հավելել, որ ի սկզբանե գաղափար է եղել Հովոյին նկարահանել կատակերգության մեջ, հետո էլ սցենարն է գրվել, ինչի հիմքում իրական պատմություն է ընկած:
Արսենը “Դուռը բաց” ֆիլմի նկարահանումներին
“Այստեղ փորձել ենք կարեւորել ֆիլմի հերոսների եւ գործողությունների իրական լինելը, ինչին դիտողը պետք է հավատա: Սա, այսպես ասած, դասական կատակերգություն է, որը կդիտվի տարբեր ժամանակներում եւ տարբեր ազգերի կողմից”,-նշել է ռեժիսորը:
Ավագ Ավագյանը BRAVO.am-ին ասել է նաեւ, որ “ֆիլմը հնարավորություն է տալիս համեմատել հայ, ռուս եւ վրացի դերասանների խաղը, կինոյում նրանց մտածելակերպը”. “Կլինի գունեղ ֆիլմ, որտեղ հայերենից բացի կհնչի նաեւ վրացերեն, ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, օսեթերեն... ”:
Ռեժիսորի փոխանցմամբ` բանակցություններ են տարվում ֆիլմն արտերկրում ցուցադրելու համար. “Ցանկանում ենք, որ այն առաջին հերթին ցուցադրվի Վրաստանում. դերասանների մեծ մասն այնտեղից են, արծարծվում են թեմաներ, որոնք ծանոթ ու հարազատ են իրենց”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է ֆիլմի ստեղծագործական կազմը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: